Отзывы о книге Питер Пэн должен умереть
banadzev21 июля 2018Питер Пэн должен умереть Джон Вердон
Ջոն Վերդոնը ամբողջ կյանքում աշխատել է գովազդային գործակալ Նյու-Յորքում, եղել է «Mad man»։ Մանհեթենում մի քանի գործակալություններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետո անցել է թոշակի, կնոջ հետ տեղափոխվել Նյու-Յորքի հյուսիսում գտնվող Կաթսքիլլ քաղաք։ Հետո, մի 10 տարի, զբաղվել է կահույքագործությամբ։
Այս ընթացքում կինը նրան համոզել է փորձել իր գրական ուժերը։ Երկու տարի Վերդոնը գրել է իր առաջ դետեկտիվը։ Գլխավոր հերոսը, Վերդոնի պես, թոշակի անցած ու քաղաքից դուրս տեղափոխված նախկին ոստիկան Դեյվիդ Գուրնին է, որը որևէ կերպ չի համակերպվում ոչ բնության գրկում հայտնված իր նոր տան, ոչ էլ թոշակառուի կարգավիճակի հետ։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում սկսում է, չնայած կնոջ համառ դիմադրությանը, զբաղվել հետաքննությամբ։
Սա նախկին հետաքննող Դեյվիդ Գուրնեի մասին 4-րդ գիրքն է։ Նախորդ 3-ը չեմ կարդացել։ Իմ տպավորությամբ որակյալ դետեկտիվ էր՝ դինամիկ, հետաքրքիր, անսպասելի սյուժեով, տարբեր հերոսներով։ Ուղղակի, Վերդոնի գլխավոր հերոսը մի տեսակ շատ ճիշտ է, շատ կարգապահ, շատ խելացի, շատ թոշակառու։ Ժանրի բոլոր կանոնները պահպանված են, բայց հերոսների տեսակը` հնացած։ Լարս Կեպլերի սարսափազդու մանյակներից ու հաշմված քննիչներից հետո, Նեսբյոի դետեկտիվներից հետո, սա թվում է շատ բարեպաշտ։
Ամերիկյան դետեկտիվներում կա որոշակի քաղաքական կոռեկտություն, ինչը օրինակ բացակայում է սկանդինավների մոտ։ Երևի այդ պատճառով վերջիններն այդքան սուպերպոպուլյար են։ Իսկ ընդհանուր առմամբ, Վերդոնն իր ժանրին հավատարիմ է։ Այդ պատճառով 5 բալանոց սանդղակով ստանում է արժանի, յուղոտ 4։
1 понравилось
621

Комментарии 0
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.
Комментариев пока нет,
ваш может стать первым