- Главная
- Дарси Белл
- 📚 Книги
- Простая услуга
- Рецензии
- Простая услуга Дарси БеллПростая услуга Дарси Белл
Отзывы о книге Простая услуга
banadzev2 апреля 2018Простая услуга Дарси Белл
Մենք բոլորս ունենք կինո և երաժշտական կարծրատիպ նախասիրություններ։ Օրինակ, «Game of thrones»-ի պես սերիալ ասեք նայեմ, «Крастока»-ի պես ռոմանտիկ կոմեդիա կամ «Պուարո»֊ի ոճով կինոդետեկտիվ։ Նույնն էլ գրականության մեջ է։ Երկու տարի առաջ ԱՄՆ-ում և աշխարհում մեծ աղմուկ հանեց բրիտանուհի Պոլա Հոուկինզի «The girl on th train» դետեկտիվը։ Եվ պարզ էր, որ դետեկտիվի այդ ոճը պետք է ունենար իր պատճենները, որ նույն գրախանություն ասեին՝ «էն դետեկտիվի» պես մի բան։
Այս գիրքը հենց այդպիսի մի պատճենահանման փորձի մասին է։ Երկու հարևանուհիների, որոնց մեկը մի օր մյուսին խնդրում է տղային դպրոցից հետո խնամել մինչև ինքը վերադառնա։ Ու բնակաբանաբար կորում է։ Հետո պարզվում է, թե մահացել է։ Այդ ընթացքում երեխային խնամող ընկերուհին օնլայն ռեժիմով ու իր բլոգում պատմում էր, թե ինչ է տեղի ունենում իրենց փոքրիկ քաղաքի ընտանեկան դրամայում։
Վեպի հեղինակ Դարսի Բելլը չի էլ թաքցնում, որ նախ, դասական ու կանացի դետեկտիվների սիրահար է, հետո չի ամաչում ու ոչ էլ փորձում է որևէ կերպ քողարկել, որ վերցրել է Պոլա Հոուկինզի գրական ոճն ու տեխնիկան։ Ընդհանուր առմամբ, վատ չի ստացվել, բայց լավ էլ չի ստացվել։ Մի տեսակ, իրենց տեղը չիմացող վտանգավոր հակումներով կանանց մասին է, որի ավարտին, երբ ընթերցում ես, նույնիսկ մտածում ես. Դարսի, դու այդքան ինքնավստահ ես, որ սիկվելի տե՞ղ ես թողել։ Really?
5 понравилось
2,2K

Комментарии 0
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.
Комментариев пока нет,
ваш может стать первым